Արցախի խորհրդարանը հաստատել է 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը


20:10 , 28 հունիս, 2018

Արցախի Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ որոշումը՝  Արցախի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը հաստատելու մասին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Որոշման նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հայտնել է, որ 2017թ.-ին արցախում համախառն ներքին արդյունքը կազմել է 272,1մլրդ, մեկ շնչի հաշվով՝ 1մլն 855հազ դրամ: Տնտեսական աճը հաշվետու տարվա ընթացքում կազմել է 15,6%՝ 2,5%դեֆլյատորի պայմաններում: Ծախսերի մասով 2017թ-ի պետական բյուջեն կատարվել է 96,5%, դեֆիցիտը՝ 3,3 մլրդ դրամ նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 10,5%-ով: