Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անհրաժեշտ է խնդիրների լուծման համար. Զախարովա


19:50 , 28 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տվյալ պահին, մեր կարծիքով, նման հանդիպումը անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք կան երկու երկրների օրակարգում», - նշել է նա։