Ծանոթացեք այն մարդկանց հետ, որոնք ապրել են միլիոնավոր տարիներ առաջ


21:00 , 28 հունիս, 2018

Ինչպիսի՞ն էին մեր նախնիները: Շնորհիվ պալեո-նկարչուհի Էլիզաբեթ Դայնեսի արվեստի՝ մենք կարող ենք «տեսնել» նրանց, ովքեր ապրել են Երկիր մոլորակի վրա միլիոնավոր տարիներ առաջ: Ահա 20 տարի է, ինչ սիլիկոնից ու կավից նա ստեղծում է հիպերիրական նախապատմական մարդկանց կերպարներ: Նրա աշխատանքներն այնքան իրական են թվում, որ ողջ աշխարհի բնագիտական թանգարանները դրանք ցուցադրության են հանում:

Ծանոթացեք, սրանք նախապատմական մարդիկ են, որոնք բնակություն են հաստատել մեր մոլորակում միլիոնավոր տարիներ առաջ:

1. Մեր նախնու հիպնոսացնող հայացքը, որը չափազանց իրական է թվում, ստեղծել են շնորհիվ ապակե աչքերի ու դեմքի վրա պատկերված պեպենների:

Ծանոթացեք, սա աֆրիկյան ավստրալոպիտեկ է, որն ապրել է մոտ 2,1-2,7 միլիոն տարի առաջ:

2. Նախապատմական մարդու «ստեղծման» գործընթացն Էլիզաբեթը սկսել է գանգի մանրամասն ուսումնասիրությունից, որի օգնությամբ էլ ստեղծել է համակարգչային մոդել: Այնուհետև նա ավելացնում է մկաններն ու վերստեղծում է դեմքի արտաքին տեսքը կավի օգնությամբ:

Լուսանկարում ֆլորեսյան մարդ է, ով ապրել է 18 հազար տարի առաջ:

3. Սկզբում Էլիզաբեթն ստեղծում է կմախքը, այնուհետև՝ սիլիկոնային մոդելը, որի վրա տարատեսակ դետալներ է ավելացնում՝ երակներ, կնճիռներ է պատկերում: Աչքերի ու ծնոտի պրոթեզները Էլիզաբեթի աշխատանքին հաղորդում են գրեթե «մարդկային» տեսք: «Toumai» կոչվող այս կավե մոդելը ստեղծվել է իրական սահելանտրոպի կմախքի մոդելի հիման վրա, որը գտնվել է Չադում 2005 թվականին:

Սա մեր ամենահին նախնիներից է, որն ապրել է շուրջ 6-7 միլիոն տարի առաջ:

4. Հոմո սափիենս՝ Արբի-Պատոյից: Այս կինն ապրել է ավելի քան 10 հազար տարի առաջ:

5. Հոմո սափիենս՝ Ֆրանսիայից: Հին կմախքների ու ոսկորների ուսումնասիրման օգնությամբ Էլիզաբեթը վերստեղծել է մեր նախնիների արտաքին տեսքն ու դեմքերը, ինչպես նաև նրանց մարդկային «գծեր» է հաղորդել:

6. Պարանտրոպուս բոյսը հոմինիդ էր, որն ապրում էր Արևելյան Աֆրիկայում պլեյստոցենյան ժամանակաշրջանում՝ մոտ 2,3 միլիոն տարի առաջ:

Այն գտնվել է Տանզանիայում 1959 թվականին:

7. Լյուսին աֆրիկյան ավստրալոպիտեկ էր իգական սեռի: Նա ապրել է մոտ 3,1 տարի առաջ:

Նրա ոսկրերը գտնվել են 1974 թ. Եթովպիայում:

8. Հոմո էրեկտուսը համարվում է ժամանակակից մարդու անմիջական նախնին: Նա ապրել է ներկայիս Ինդոնեզիայի տարածքում շուրջ 1,3 միլիոն տարի առաջ:

9. Ֆլորեսյան մարդ՝ իգական սեռի: Նա 1,06 մ հասակ է ունեցել ու ապրել է մոտ 10 հազար տարի առաջ: Նրան գտել են 2003 թ. Ինդոնեզիայի Ֆլորես կղզում՝ Լիանգ Բուա քարանձավում:

10. Իգական սեռի նեանդերթալացի, ով ապրել է Ֆրանսիայի Սեինթ Սեզարում: