Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլ անցած 10 երկրները (ֆոտո)


20:05 , 15 մայիս, 2013

Շվեդիայի Մալմյո քաղաքում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 16 երկրի ներկայացուցիչ։ Միջոցառման ավարտին հայտնի դարձան այն երկրները, որոնք մայիսի 18-ին կմասնակցեն եզրափակչին: Մինչ այդ, մայիսի 16-ին տեղի կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին ելույթ կունենան մասնակիցներ 17 երկրներից:

Մեր ներկայացուցչի հետ եզրափակչում հայտնվելու համար պայքարելու են Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան: Հայաստանը ներկայացնող «Dorians» խումբը «Lonely Planet» երգով հանդես կգա 11-րդը: 

Այն երկրները, որոնք երեկ դուրս եկան  եզրափակիչ.

Էստոնիա

Դանիա

Ռուսաստան

Ուկրաինա

Նիդեռլանդներ

Լիտվա

Բելառուս

Մոլդովա

Իռլանդիա

Բելգիա

Եզրափակիչ չանցան Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան, Կիպրոսն ու Մոնտենեգրոն։

Շարունակությունը՝ այստեղ