Գազային ըմպելիքների վնասակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն


20:00 , 28 հունիս, 2018

Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել մարդու օրգանիզմի վրա գազային ըմպելիքների ազդեցության վերաբերյալ և միշտ հանգել են նույն եզրակացության՝ նման ըմպելիքները էականորեն վնասում են առողջությանը, նույնիսկ կյանքն են կարճացնում:

Քաղցր գազային ըմպելիքը պարունակում է օրական չափաբաժնի մոտ 40 տոկոս շաքարը, այդ պատճառով էլ շաքար պարունակող այլ մթերքների հետ նրա օգտագործումը կարող է հանգեցնել գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճին:

Ամենասարսափելին այն է, որ գազային ըմպելիքը ալկոհոլ չի համարվում, և երեխաները կարող են այն ազատ գնել: Երեխաների օրգանիզմի համար, որի ներքին օրգանները դեռևս այնքան ամուր չեն, ինչպես մեծահասակներինը, գազային ըմպելիքը թույն է:

Թյուր կարծիք կա, որ գազային ըմպելիքը հագեցնում է ծարավը, ընդհակառակը՝ այն սրում է ծարավի զգացողությունը. մի քանի ումպ գազային խմիչքից հետո ավելի է ուժեղանում ծարավի զգացողությունը: Բացի դրանից՝ գազային ըմպելիքը որովայնի փքվածություն է առաջացնում: