Գիտնականները Երկրի վրա վայր են հայտնաբերել, որտեղ ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով մինչև 100 աստիճանի


19:00 , 28 հունիս, 2018

Երկրի վրա ամենացուրտ վայրը Անտարկտիդայի հյուսիսն է։ Գիտնականների տվյալներով՝ջերմաստիճանը այստեղ հասնում է մինուս 98 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։

Ինչպես գրում է Geophysical Research Letters ամսագիրը՝ գրանցված ցուցանիշը վերջնական սահմանը չէ, և հետազոտողները գտնում են, որ բարենպաստ պայմանների դեպքում ջերմաստիճանն այստեղ կարող է նվազել՝ հասնելով –100 աստիճանի։

Մինչ այդ այս նույն վայրում գրանցված ամենացածր ջերմաստիճանը –93 էր եղել՝ 2013 թվականին։

Ջերմաստիճանների չափման համար օգտագործվել էին արբանյակների ցուցանիշները, որոնք գրանցում էին ջերմաստիճանի փոփոխությունները՝ համեմատելով ստացված արդյունքները երկրի մետեորոլոգիական կայանների ցուցանիշների հետ։