19:07 , 15 մայիս, 2013
Երեկ հայտնի է դարձել, որ Բեյոնսեն պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ: Նա այլևս չի կարողանում հագուստի տակ թաքցնել հղիությունը: Երգչուհին այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, սակայն նա իր 43-ամյա ամուսնու` Ջեյ Զիի հետ բազմիցս է նշել, որ մտադիր են շատ երեխաներ ունենալ:
Բեյոնսեի երկրպագուներն արդեն այս կապակցությամբ գրել են իրենց մեկնաբանությունները` նրան համարելով ուժեղ կին. նրանց առաջին երեխան` Բլյու Այվին, մեկ տարեկան է: