Վազելինը վտանգավոր է մաշկի համար․ գիտնականներ


16:45 , 28 հունիս, 2018

Վազելինը լայնորեն օգտագործվում է վերքերը, քերծվածքները մշակելիս։

Սակայն դրա օգտագործումը կարող է վտանգավոր լինել մարդու համար։ Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, որ վազելինը սեփական «կաշին» է ստեղծում՝ վնասելով մաշկի ծածկույթի առաջացմանը։

Այն իրենից ներկայացնում է սպիտակուցի ժապավեն, որը մարդու մազից 50 անգամ հաստ է։ «Բնական կաշին» կարող է պարունակել աղիքի ցուպիկ և ստաֆիլոկոկ։

Վազելինը կտրականապես չի կարելի օգտագործել վերքի առաջացման առաջին 30 րոպեի ընթացքում։ Բժշկական դպրոցի ղեկավար Ռոբերթ Արիենսը բացատրում է, որ վազելինը խախտում է ժապավենի ձևավորումը, սակայն չի վնասում, երբ այն արդեն ձևավորված է։