Ամենագեղեցիկ և սեքսուալ կանանց տգեղ ամուսինները (ֆոտո)


18:04 , 15 մայիս, 2013

Այս տղամարդիկ շատ հեռու են գեղեցիկ համարվելուց, սակայն նրանց սիրահարվել են և սիրահարված են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Պարադոքս է, բայց փաստ, երբեմն վանող արտաքինով ուժեղ սեռի ներկայացուցիչները կարողանում են գրավել հատկապես նրանց, ովքեր գլխավորում են ամենացանկալի և գեղեցիկ կանանց ցուցակը:  

2009 թ.-ին դերասանուհի Աննա Ֆերիսը շոկի ենթարկեց հասարակությանը` ամուսնանալով դերասան Քրիս Պրեթի հետ:  «Նա այնքան լավն է, ես նրա հետ շատ երջանիկ եմ»,- նշել է դերասանուհին: 

Կանադացի դերասանուհի և մոդել Մալին Ակերմանը վերջին 6 տարիների ընթացքում ամուսնացած է իտալացի թմբկահար Ռոբերտ Ցիկոնեի հետ: 

1989 թ.-ին հայտնի չեխ թոփ-մոդել Պոլինա Պորիզկովան «The Cars» խմբի լիդեր Ռիկ Օքսակի հետ: Մինչ օրս նրանք անբաժան են և դաստիարակում են իրենց երկու տղաներին: 

 

Ավստրալիացի մոդել Քրիստի Հինզը 2009 թ.-ին դարձավ 65-ամյա միլիարդատեր Ջեյմս Կլարկի կինը: 

 

 

Եվս մեկ ոչ համապատասխան զույգ` մոդել Մարիսա Միլլերը և երաժիշտ Գրիֆին Գեսը: Նրանք ամուսնացել են 2006 թ.-ին: 

 

Սուպերմոդել և դերասանուհի Ստեֆանի Սեյմուրը 1995 թ.-ին  ամուսնացավ ապագա միլիոնատեր Փիթեր Բրանտի հետ: 

 

Դերասանուհի Սալմա Հայեկը 5 տարի շարունակ սպասում էր ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյից ամուսնության առաջարկության, այն դեպքում, երբ նրանք դուստր ունեն:  Ի վերջո 2009 թ.-ին զույգն ամուսնացավ: 

 

Երգչուհի Բեյոնսեն Ջեյ Զիի հետ սկսել է հանդիպել 2002 թ.-ից և ամուսնացել 2008 թ.-ին ապրիլի 4-ին:  

Մոնիկա Բելուչին հաճախ է հիշում առաջին միտքը, որ եկել է Վենսան Կասելին առաջին անգամ տեսնելիս. «Սարսափելի տգեղ»,- մտածել է նա 1996 թ.-ին «Բնակարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Սակայն ֆիլմի պրեմիերային նրանք ժամանում են ձեռք ձեռքի տված, իսկ երեք տարի անց ամուսնանում:

Շարունակությունը՝ այստեղ