Կանադացուն պատժել են 24 կին և 149 երեխա ունենալու համար


14:40 , 28 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Կանադայի Բրիտանական Կոլումբիա  նահանգի գերագույն դատարանը վճիռ է կայացրել 61-ամյա Ուինսթոն Բլեքմորի գործով, ով մեղադրվում է բազմակնության մեջ. հայտնում է Лента.ру-ն: 2017-ի հուլիսին տղամարդուն մեղավոր են ճանաչել 24 կին ունենալու մեջ: Նա ունի 149 երեխա:

Այլ հարցերում օրինապաշտ լինելու շնորհիվ նրան հաջողվել է խուսափել կալանքից: Բլեքմորը պարտավորվել է 150 ժամ հասարակական աշխատանքներ կատարել: