Լոռու փոխմարզպետը ԲՀԿ-ական մարզպետին մեղադրել է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ


14:57 , 28 հունիս, 2018
Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը ԲՀԿ-ական մարզպետին այսօր մեղադրել է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ իրավապահներին կոչ անելով զբաղվել այդ հարցով (հղումն՝ այստեղ): Տեղական մարկարդակով այս սկանդալը, եթե չստանա արագ լուծում, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հեղափոխական կառավարության մեջ, ինչը հաստատ պետք չէ Փաշինյանին նախքան արտահերթ ընտրությունները: