Ամուսինները 28 տարվա ընթացքում 27 հազար ֆունտ ստերլինգ են ծախսել՝ իրենց բակը կախարդական այգու վերածելու համար. տեսեք արդյունքը (Photo)


12:50 , 28 հունիս, 2018

Երբ Էնն ու Բրայան Բեյլիները 28 տարի առաջ տեղափոխվեցին Վուլվերգեմփթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող իրենց տուն, նրանց բակում միայն խոտ և մի քանի եղևնի էր աճում: Սակայն ամուսինները որոշեցին զարդարել տարածքը, և շնորհիվ անասելի ջանքերի՝ դա նրանց հաջողվեց:

Այժմ բակը խորհրդավոր այգու է վերածվել, որում գեղեցիկ տաղավարներ, քանդակներ, հազվագյուտ բույսեր, և նույնիսկ ամրոցի «ավերակներ» կան: 

        Ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար կլորիկ գումար է պահանջվել՝ շուրջ 27 հազար ֆունտ ստերլինգ: Այժմ ամուսնական զույգն այցելուներ է ընդունում, իսկ ստացված գումարը հատկացնում է բարեգործությանը: Հրաշք անկյունն օրական 300 մարդ է այցելում: