Երկիրը փլուզման եզրին է կանգնած, իսկ մենք Ջոլիի կրծքերից ու հեռուստատեսային տիկնիկի նշանադրությունից ենք խոսում


17:20 , 15 մայիս, 2013

Հայասատանի համար այսօր կենսական անհրաժեշտության ու գերակա խնդիրներն են դարձել Անջելինա Ջոլիի կրծքերը, Թովմասյան Լուսինեի նշանադրությունը, ռուս ինչ-որ օլիգարխի հրաժարումը Նաոմիից ու մեկ էլ Իլհամ Ալիևի կնոջ սեռական կապը Լուկաշենկոյի հետ... Բախտավոր, հարուստ երկրներին բնորոշ վիճակ է... Գազի գնի թանկացումից` հնարավոր բարդ հետևանքներով, Արմավիրի մարզում տուժած 10 գյուղից, սովամահ լինող մեր համաքաղաքացիներից, արդեն սկսված բուհական ավարտական քննություններից վարձավճարների պատճառով զրկված ուսանողներից մենք չենք խոսում ու չենք գրում գրեթե... Երկիրը փլուզման եզրին է կանգնած, վտանգված է ինքնիշխանությունը, մարդկանց հիասթափվածությունը ստիպում է նրանց հեռանալ երկրից, սկսված զորակոչում արդեն ակնհայտ դարձող անբարո ու անազնիվ քայլերը, երբ արդեն իսկ հայտնի են արտոնյալ խավի զավակների ծառայության փափուկ տեղերը` շատերի մեջ ատելություն է սերմանում բանակի հանդեպ... Իսկ մենք խոսում ենք Ջոլիի կրծքերից ու մի հեռուստատեսային տիկնիկի նշանադրությունից...