Գերմանիայում երեք մարդ է զոհվել բնակելի տանը տեղի ունեցած պայթյունից


12:20 , 28 հունիս, 2018

168.am-ը գրում է.

Գերմանիայի Բրեմեն քաղաքում հունիսի 28-ի առավոտյան երեք մարդ էզոհվել բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին գրել է Focus-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հրատարակության տվյալներով՝ ոստիկանները հայտնաբերել են 41-ամյա մի տղամարդու, նրա յոթնամյա որդու եւ 70-ամյա տղամարդու մարմինները: Մերձակա շենքերը, պայթյունի վայրից 100 մետր շառավղով, լրջորեն տուժել են, ոստիկանությունը տարհանել է բոլոր բնակիչներին: Պայթյունի պատճառները դեռեւս չեն նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: