Թուրքիայում ձերբակալվել է գերմանաբնակ քուրդ երգչուհի Հոզան Չանեն


11:50 , 28 հունիս, 2018

Թուրքիայում ձերբակալվել է գերմանաբնակ քուրդ երգչուհի Հոզան Չանեն, որի իսկական անունն է Սաիդե Ինաջ: Նա ձերբակալվել է հունիսի 22-ին Էդրինե նահանգում HDP-ի օգտին քարոզարշավ իրականացնելուց հետո: Թուրքական կառավարությունը 47-ամյա երգչուհուն մեղադրում է «ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու, նրանց սատարելու» մեջ:

Հոզան Չանեն հայտնի է եզդի ժողովուրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցի բարձրաձայնմամբ միջազգային հանրության շրջանում: