11:40 , 28 հունիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաժարվել է «կապիտուլյացվել» Վաշինգտոնի առաջ, նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք կպահպանենք պատմական ազգային մեծությունը, ինքներս այս կամային պայքարում ծնկի կբերենք ԱՄՆ-ին», - հայտարարել է Ռոհանին:
Իրանի նախագահի հայտարարությունը տեղի է ունեցել երկրում տիրող լարված իրավիճակի ֆոնին՝ կապված երկրի տնտեսական խնդիրների հետ: