Էրդողանին հայհոյելու մեղադրանքով 12 մարդ է ձերբակալվել


11:10 , 28 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Իզմիր նահանգում նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայհոյելու մեղադրանքով ևս 5 մարդ է ձերբակալվել:

Ըստ Demokrathaber-ի`

Նրանք մեղադրվում են համացանցում Էրդողանին ուղղված հայհոյախառը կոչեր հնչեցնելու մեջ: Նշվում է, որ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի: