Ինչ էլ լինի, մնալու եմ իմ երկրում ու պայքարելու եմ


16:41 , 15 մայիս, 2013

Ինչ էլ լինի, մնալու եմ իմ երկրում ու պայքարելու եմ երկրիս լավ ապագայի համար: Երբ ասում եմ՝ պայքարելու եմ, ապա շատերի մոտ թվում է, թե դուրս եմ գալու Ազատության հրապարակ ու շան լափ լցնեմ իշխանությունների գլխին, բայց այդպես չէ, ես դա չեմ անի, քանզի իմ պետության կարճատև պատմության ընթացքում բազմիցս տեսել ենք, որ այդպես Հայաստանում հարցեր չեն լուծվում: Ես պայքարելու եմ իմ մասով հարկեր վճարելով, իմ աշխատանքը բարեխիղճ կատարելով, թերություններ մատնանշելով և երկրի համար լավ երեխա դաստիարակելով: