Ադրբեջանը գրաքննություն կիրականացնի ռազմական դրության ժամանակ


21:30 , 27 հունիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեռուստա և ռադիոհեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել:
 
Փոփոխությունները ենթադրում են ռազմական գործողությունների ժամանակ հեռուստա և ռադիո ծրագրերի գրաքննություն, ինչպես նաև ռազմական դրություն հայտարարված տարածքում հեռուստա և ռադիո ծրագրերի հատուկ ռեժիմի ներդրում: