16:08 , 15 մայիս, 2013
Անչափ գոհացրեց կառավարության կազմի անփոփոխ մնալը:
Եթե մի որոշակի թվով նախարարներ փոխվեին, ապա ընդդիմության առանձին թևեր հայտարարելու էին, թե դա եղավ իշխանությունների վրա իրենց գործադրած ճնշման արդյունքում:
Իսկ այսպես առավել քան ցցուն կերպով ակնհայտ դարձավ, որ հինգ տարվա պայքար-պայքարի քաղաքականությունն ունեցավ զրոյական արդյունք:
Հուսամ՝ այս փաստը շատերին կստիպի մտածել, որ քաղաքական պայքարի մինչ վերջերս գործածված մեթոդը անարդյունավետ է և այլ բան է հարկավոր անել: