Կոլումբիացի երկրպագուհուն քննադատել են Կազանում դրսևորած վարքի համար


22:00 , 27 հունիս, 2018

Կոլումբիայից երկրպագուհուն քննադատել են Կազանի փողոցում դրսևորած վարքի համար։ Ֆուտբոլի մյուս սիրահարների հետ միասին նա նշում էր Լեհաստանի հետ խաղում հայրենակիցների հաղթանակը, հաղորդում է The Sun-ը։ Ականատեսների լուսանկարները հրապարակվել են YouTube-ում։

Համացանցում տարածված կադրերը հիասթափեցրել են Կոլումբիայի քաղաքացիներին։ Լուսանկարներում և տեսագրությունում աղջիկը պարում է ֆուտբոլի մեկ այլ երկրպագուի հետ՝ հիմնականում տղամարդկանցով շրջապատված։

Մեկնաբանություններում օգտարերերը նրան «անբարոյական» և «Կոլումբիայի կերպարն աղավաղող» են անվանել։