Նա ճարպոտ չէ, նա կրքոտ է. plus-size մոդել Էշլի Գրեհեմը նկարահանվել է կարմիր ներքնազգեստով (Photo, Video)


20:45 , 27 հունիս, 2018

30-ամյա ամերիկյան plus-size մոդելի՝ սեփական ապրանքանշանի ներքնազգեստով կրքոտ նկարները հայտնվել են ինստագրամյան միանգամից մի քանի էջերում։

Էշլին կարմիր ժանեկավոր ներքնազգեստով կրքոտ լուսանկար է հրապարակել, որը գայթակղիչ ձևով գրկում է նրա մարմինը։

Նկարահանումներին ներկա է եղել նաև նրա ոճաբանը՝ Քերի Տաուբենը, որը նույնպես հրապարակել է Էշլիի նկարները և նրանցից մեկի տակ գրել է. «Եվս մեկ օր փոքրիկիս հետ»։

Addition Elle ընկերության հետ համագործակցության շրջանակներում Էշլին ներքնազգեստի իր շարքն է թողարկում։ Էշլիի լուսանկարները հայտնվել են նաև այս ֆիրմայի Instagram-ում՝ հայտարարելով սպասվող նոր հավաքածուի մասին։

Image result