Պատմության ամենահայտնի 5 դավաճանները, որոնց արարքների պտուղները քաղում ենք մինչ օրս


21:00 , 27 հունիս, 2018

Այս մարդիկ իրենց արարքներով մի կողմից վնաս են հասցրել մարդկությանը, մյուս կողմից՝ օգուտ են տվել: Պատմության մեջ պահպանվել են մի քանի ակնհայտ ու դասական օրինակներ, որոնք մարդկանց դավաճանության վերաբերյալ ոչ մի կասկած չեն առաջացնում: Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենախոշոր 5 դավաճաններին ու նրանց պատմությունները:

Հուդա Իսկարիովտացի

Այս մարդու անունը արդեն 2 հազար տարի է, ինչ համարվում է դավաճանության խորհրդանիշ: Բոլորին է հայտնի աստվածաշնչյան պատմությունը, որում Հուդան դավաճանում է իր ուսուցիչ Քրիստոսին 30 արծաթի դիմաց: Հուդայի համբույրը երկերեսանիության, ստորության ու դավաճանության իրական ու դեպք էր: Այս մարդը այն 12 առաքյալներից մեկն էր, ովքեր մասնակցում էին Հիսուսի վերջին ընթրիքին: Ընդհանուր առմամբ, ներկաների թիվը 13 էր, և հենց այդ դեպքից հետո 13 թիվը մարդիկ սկսեցին համարել անհաջողակ թիվ: Շատերի մոտ անգամ ֆոբիա է առաջացել այս թվից:

Պատմությունը վկայում է, որ Հուդան լույս աշխարհ է եկել ապրիլի 1-ին, սակայն նրա կյանքի մասին շատ բան հայտնի չէ: Բանն այն է, որ Հուդան Հիսուսի ու նրա աշակերտների համայնքի գանձապահն էր: Այդ գանձարանում 30-ից ավելի արծաթ կար: Այդպիսով, գումարի կարիք ունենալով, Հուդան կարող էր հեշտությամբ վերցնել դրանք, սակայն չարեց, որից հետո էլ նա սկսեց համարվել Հիսուսի ամենահավատարիմ աշակերտը: Համաձայն լեգենդի՝ Հուդան իրական դավաճանությունը գործելուց անմիջապես հետո ինքնասպան է եղել: Այս մարդու կերպարը հաճախ հայտնվում է գրքերում, ֆիլմերում, լեգենդներում:

Մարկոս Յունիոս Բրուտոս

Շատերին է հայտնի Հուլիոս Կեսարի հայտնի արտահայտությունը՝ «Եվ դու՞, Բրուտոս»: Ճիշտ է, այս դավաճանն այնքան մեծ «ճանաչում» չունի, որքան Հուդան, սակայն լեգենդարների թվին է դասվում: Իր դավաճանությունը նա կատարել է Հուդայի դավաճանությունից 77 տարի առաջ: Այս երկու դավաճաններին կապում է այն, որ երկուսն էլ ինքնասպան են եղել:

Մարկոս Բրուտոսը Կեսարի լավագույն ընկերն էր, իսկ շատ տվյալներ փաստում են նաև, որ միգուցե նա Կեսարի անօրինական որդին էր: Սակայն հենց նա էր, որ դատավճիռ կայացրեց հայտնի քաղաքական գործչի դեմ ու մասնակցեց նրա սպանությանը: Իսկ Կեսարը նրան շնորհել էր մի շարք մեդալներ ու տիտղոսներ և շատ հարազատ էր համարում նրան: Սակայն Բրուտոսի շրջապատը վերջիվերջո ստիպեց նրան դատավճիռ կայացնել դիկտատորի դեմ: Մարկոսն այն սենատորների շարքերում էր, որոնք սրերով խոցեցին Կեսարին: Վերջինը, տեսնելով Մարկոսին դավաճանների շարքերում, թախիծով բացականչեց հայտնի դարձած արտահայտությունը, որն էլ նրա վերջինը դարձավ:

Իր ազգին բարեկեցություն ու իր համար իշխանություն ցանկանալով՝ Բրուտոսը սխալվեց իր պլաններում. Հռոմը չաջակցեց նրան: Մի շարք քաղաքացիական պատերազմներից ու պարտություններից հետո Մարկոսը գիտակցեց, որ իրեն ոչինչ չի մնացել՝ ո՛չ ընտանիքը, ո՛չ ընկերները, ո՛չ էլ իշխանությունը: Դավաճանությունն ու սպանությունը տեղի ունեցան մ.թ.ա. 44 թվականին, իսկ դրանից երկու տարի անց Բրուտոսն ինքնասպան եղավ:

Վանգ Ջինգվեյ

Աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը՝ Չինաստանը, ևս իր նշանավոր դավաճանն է ունեցել, և այդ դավաճանն առաջին հայացքից նորմալ տեսք ունեցող մարդ էր: Նա Վանգ Ջինգվեյն էր: Վանգը ծնվել է 1883 թ․։ 21 տարեկան հասակում սկսել է ուսանել ճապոնական համալսարանում և այդ տարիներին էլ ծանոթացել է չինացի հայտնի հեղափոխական Սուն Յատ Սենի հետ: Վերջինս իր մեծ ազդեցությունն է ունեցել Վանգի վրա՝ դարձնելով նրան մոլի հեղափոխական:

Վանգը Սենի հետ միասին սկսեց մասնակցություն ունենալ մի շարք հակակառավարական ակցիաների, որոնց արդյունքում էլ նրան ձերբակալեցին ու բանտում պահեցին մինչև 1911 թվականը: Ողջ ընթացքում Սուն Յատ Սենը շարունակում էր մնալ Վանգի ուսուցիչն ու գաղափարական ընկերը: Վերջիվերջո, Սենն ու իր կողմնակիցները հաղթանակ տարան ու 1920-ին իշխանության եկան: 1925 թ. Սենի մահից հետո Վանգը փոխարինեց նրան Չինաստանի ղեկավարի պաշտոնում:

Ավելի ուշ եկան ճապոնացիներն, ու Վանգը փաստացիորեն նրանց հանձնեց իր ղեկավարած հսկայական տերությունը: Նա ամբողջովին մոռացավ ազգային շահի մասին ու սկսեց գործել միայն հօգուտ նվաճողների: Առաջացավ սուր ճգնաժամ, ու Վանգը գերադասեց միանալ թշնամուն:

Իվան Մազեպա

Այս մարդը համարվում է ռուսական պատմության գլխավոր դավաճանը: Իսկ ահա ուկրաինական նորագույն պատմության մեջ հետմանը, ընդհակառակը, ազգային հերոս է համարվում: Այսպիսով, ինչո՞ւմ էր կայանում նրա դավաճանությունը: Հետմանը երկար ժամանակ համարվում էր Պետրոս I-ի հավատարիմ դաշնակիցներից մեկը և օգնում էր վերջինիս Ազովյան արշավանքներում:

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ռուս ցարի դեմ սկսեց գործել շվեդ արքա Կառլ XII-ը: Նա, ցանկանալով դաշնակից ձեռք բերել, խոստացավ Մազեպային Հյուսիսային պատերազմում հաղթանակ տանելու դեպքում Ուկրաինային անկախություն շնորհել: Այդպիսի առաջարկից հրաժարվել հետմանը չկարողացավ:

1708 թ. նա անցավ շվեդների կողմը, սակայն ընդամենը մեկ տարի անց նրանց միասնական բանակը ջախջախվեց: Դավաճանության համար Ռուսական կայսրությունը Մազեպային զրկեց բոլոր կոչումներից ու տիտղոսների: Մազեպան փախավ դեպի Բենդեր, որն այն ժամանակ պատկանում էր Օսմանյան կայսրությանը, ու այնտեղ էլ մահացավ  1709-ին: Համաձայն լեգենդի՝ նրա մահը սարսափելի էր. նրան «կերել էին» լվերն ու ոջիլները:

Քիմ Ֆիլբի

Այս հետախույզը երկար ու տարբեր իրադարձություններով լի կյանք է ունեցել: Նա ծնվել է 1912 թվականին Հնդկաստանում, բրիտանացի չինովնիկի ընտանիքում: 1929-ին Քիմը Քեմբրիջ ընդունվեց, որտեղ էլ դարձավ սոցիալիստական համայնքի անդամ: 1934-ին Ֆիլբին հավաքագրվեց խորհրդային հետախուզության կողմից: 1940-ին Քիմը ծառայության անցավ անգլիական գաղտնի SIS ծառայությունում՝ հետագայում դառնալով դրա մասնաճյուղերից մեկի ղեկավարը: 50-ականներին հենց Ֆիլբին էր կոորդինացնում Անգլիայի ու ԱՄՆ-ի գործողությունները կոմունիստների դեմ պայքարում: Իհարկե, ԽՍՀՄ-ն իր գաղտնի գործակալի կողմից ստանում էր ողջ ինֆորմացիան: