16:20 , 27 հունիս, 2018Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ գրանցված միջադեպին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմոյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարը ներխուժել են իր աշխատասենյակ:
Նա խոստացել էր այդ պաշտոնյաների մասին ուշագրավ բացահայտումներ անել:
Դեմոյանի 5 հարցերն ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ներկայացնում ենք ստորև.
«1. Ինչու՞ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:
2. Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից:
3. ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: