Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին


15:00 , 27 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ի այն հայտարարությանը, թե թուրքական կողմի հետ  բանակցությունները Միություն մտնելու վերաբերյալ հայտնվել են փակուղում. հայտնում է АПА-ն:

Այդ մասին ասվում է այդ հարցով բանաձևի մեջ: Փաստաթղթում նշվում է, որ թուրքական կողմը գնալով ավելի է հեռանում ԵՄ-ից:

«ԵՄ-ն հերթական անգամ ցուցադրել է անարդար և անազնիվ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ: Հայտարարություններն առ այն, որ մեր երկիրը հեռանում է ԵՄ-ից, կեղծավոր են և չեն համապատասխանում իրականությանը», -ասվում է հայտարարությւոնում: