Մանվել Գրիգորյանի կնոջ հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են


14:30 , 27 հունիս, 2018

ՀՀ ոստիկանության ծառայողները Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հունիսի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: