Armsport.am-ը գրում է.
«Բանանց» մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի կողմից գնահատվել է որպես 2-րդ կատեգորիայի մարզադաշտ, ինչը նշանակում է, որ թիմը կարող է Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնել սեփական մարզադաշտում:
Այսպիսով, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սարաևոյի» դեմ առաջին հանդիպումը կանցկացվի «Բանանց» մարզադաշտում:
«Բանանց» - «Սարաևո» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին, 17:30-ին:
Հիշեցնենք, որ նախկինում «Բանանցն» իր միջազգային տնային հանդիպումներն անցկացրել է Հանրապետական մարզադաշտում: