Առաջիկա 5 օրերին ունենալու ենք ջերմաստիճանի բարձրացում, սպասվում է մինչև 40 աստիճան. Գ. Սուրենյան


13:30 , 27 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Առաջիկա 5 օրերին՝ միչև հուլիսի 2-ը ներառյալ, մենք գտնվելու ենք ակտիվ ալիքի ջերմային ազդեցության գոտում: Կարելի ասել՝ հունիսի 27-30 ընկած ժամանակահատվածում երեկվա համեմատ բարձրանալու է ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով: Այս մասին լրագրողների հետ հնդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա մանրամասնեց, որ ամենատաք շրջաններում արդեն հունիսի 29-ին  կարձանագրվի միչև 40 աստիճան ջերմություն, խոսքը վերաբերում է  Արարատյան դաշտին, Երևանին, Սյունիքի հովտային գոտուն՝ Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրերը, Տավուշի հովտային գոտիներում կլինի 37-38 աստճան, Լեռանյանին գոտիներում կհասնի 34 աստիճանի:

«Տաք օդային հոսանքները գալիս են Իրաքից, ներհոսքը սկսվել է, ներթափանցում են անմիջապես հարավ-արևմուտքից: Առաջին ընգրկման շրջանը կլինի Արարատյան դաշտավայրը, որտեղ այս պահին արդեն արձանագրվում է օդի ջերմաստիճանի բարձրացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ