«Ժամանակ». Հայաստանի բոլոր նախկին խոշոր հա­մայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն


10:40 , 27 հունիս, 2018

«Հայաստանի քաղաքապետերի հրաժարականների շքեր­թը շարունակվում է, և այն ան­կասելի է: Արմավիրին, Էջմիածնին, Հրազդանին և մյուս քա­ղաքներին առաջիկայում կմիա­նան նորերը: Քաղաքապետերի և գյուղապետերի հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում ար­տաքուստ չի երևում նոր իշխա­նության հետքը, բայց բոլոր քա­ղաքապետերը հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հաս­կացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունե­նալ ոչ թե իրենց համաքաղա­քացիների բողոքի հետ, որը կա­րելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Կաս­կած չկա, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր հա­մայնքների ղեկավարները հրա­ժարականի դիմումներ կներկայացնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: