«Ժողովուրդ». ԱԱԾ-ում ակտիվ հարցաքննության են կանչվում ԱԻՆ աշխատակիցները


09:15 , 27 հունիս, 2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին Ազգային անվ­տանգության ծառայություն բավակա­նին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավի­ճակների նախարարության աշխատա­կիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել: Սա­կայն մեզ հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում՝ կապված այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախա­րարությունում որպես աշխատող, և ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակնե­րում էլ հարցաքննության են հրավիր­վում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: