ԶԼՄ-ները նշել են Թրամփի և Պուտինի հանդիպման անցկացման հավանական վայրը


02:00 , 27 հունիս, 2018
tert.am-ը գրում է
Սպիտակ տունը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին դիտարկում է որպես ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հավանական վայր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:

«Ներկա պահին հանդիպման հավանական վայր է հանդիսանում Հելսինկին՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքը», - նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Ինչպես նշվում է, թեև ապագա գագաթնաժողովի մասին դեռևս ոչ մի վերջնական որոշում «չի շարադրվել թղթի վրա», բոլորը պատրաստվում են նրան, որ դա կարող է տեղի ունենալ Հելսինկիում:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ