Երբեմնի գեղեցկուհի փոքրիկը սարսափահար է անում համացանցի օգտատերերին իր այժմյան տեսքով


04:00 , 27 հունիս, 2018

Ալանա Թոմփսոն անունով աղջնակը հայտնի էր որպես Հանի Բուբու: ԱՄՆ-ում նա սկանդալային քննադատությունների արժանացավ, երբ մասնակցեց մանկական գեղեցկության մրցույթի: Այդ ժամանակ հասուն կնոջ պես դիմահարդարված 6-ամյա աղջկա լուսանկարները տարածվեցին համացանցում: Իսկ հիմա նա 12 տարեկան է և բացարձակ հմայիչ տեսք չունի:

Այն ժամանակ նրա մայրիկին շատ հեշտությամբ համոզեցին, և աղջիկը նկարահանվեց իրական շոուում։ Այն բազմաքանակ բացասական մեկնաբանությունների էր արժանանում, սակայն մարդիկ հետևում էին նրանց կյանքին: Իսկ ընտանիքի կյանքում տեղի էր ունենում այն, որ Ալանայի քույրը 17 տարեկանում լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, իսկ Ալանան անընդհատ պատմում էր, թե ինչպես են իրենք խորոված պատրաստում այն եղնիկի մսից, որին վթարի էին ենթարկել: Իսկ ահա մայրը սկսել էր հանդիպել պեդոֆիլի հետ, որին նրա ավագ դուստրը մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ: Այդ ամենից հետո իրական շոուն փակվեց:

Հիմա նրանց լուսանկարները հազվադեպ են հայտնվում համացանցում, սակայն ապշեցնում են բոլորին: Մարդիկ զարմանում են, թե ինչ տեսք ունի հիմա Հանի Բուբուն: