85-ամյա տատիկը սողալով անցնում էր գետի մյուս ափ. ահա թե ինչպես նրան օգնության հասավ համացանցը


01:30 , 27 հունիս, 2018

Մի քանի օր առաջ համացանցում լուսանկար էր տարածվել, որտեղ 85-ամյա տատիկը, բառիս բուն իմաստով, սողալով անցնում է գետի վրա ամրացված անցումով: Լուսանկարը միանգամից արժանացավ մեծաքանակ մեկնաբանությունների, և երկու օր անց արդեն հետաքննություն էր անցկացվում՝ պարզելու համար, թե ինչու են տեղի ղեկավարները անուշադրության մատնել այս փաստը: Լուկյանչիկովոյի տարածքում փաստացի գրանցված է երկու մարդ, բայց շոգ եղանակին այստեղ բնակչության թիվն անցնում է 50-ը: Բարեբախտաբար, լուսանկարի տարածումից մի քանի օր անց այս հարցը լուծվեց, և տատիկներն այլևս ստիպված չեն լինի վտանգել իրենց կյանքը՝ գետի մյուս ափ տեղափոխվելու համար: