Իսրայելի խորհրդարանում արաբ ու հրեա պատգամավորների միջև վեճ է ծագել Էրդողանի վերընտրվելու հետ կապված


20:30 , 26 հունիս, 2018

Tert.am-ը գրում է.

Իսրայելի խորհրդարանում արաբ և հրեա պատգամավորների միջև բուռն վեճ է տեղի ունեցել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու հետ կապված, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Խորհրդարանի՝ ծագումով արաբ պատգամավորներից Թալիբ Աբու Արարն իր ելույթի ժամանակ շնորհավորել է Էրդողանին՝ ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ ու շեշտել, որ Էրդողանը հաղթանակ տոնեց «ի հեճուկս իր հանդեպ քենով լցված բազմաթիվ ուժերի»։

«Փառք Ալլահին, Թուրքիան անկախ ու ինքնիշխան երկիր է. թող այն օրհնված լինի», - ասել է Արարը։
Էրդողանին շնորհավորել է նաև պաղեստինցի պատգամավոր Աբդուլհաքիմ Հաջ Յահյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։