ԱՄՆ-ում հաստատել են մարիխուանայի հումքով դեղորայքի վաճառքը


19:20 , 26 հունիս, 2018

Ամերիկյան սանիտարական կարգավորիչը հաստատել է մարիխուանայի հումքով պատրաստված առաջին դեղորայքը։ Այս մասին հաղորդում է AP-ն։

Մասնավորապես՝ ԱՄՆ մթերքների և դեղորայքի վարչությունը հավանության է արժանացրել Epidiolex կոչվող դեղորայքը։ Այն կիրառվում է էպիլեփսիայի երկու հազվագյուտ տեսակ բուժելու համար՝ 2 տարեկան և ավելի մեծ պացիենտների շրջանում։

Դեղորայքի կազմում ներառված է քիմիական բաղադրիչ տարրի զտված տեսակը, որն առկա է մարիխուանայում՝ կանաբիդիոլը։