Քրիստինա Ագիլերան շշմեցրել է լրագրողներին իր անսպասելի խոստովանությամբ. տանը՝ երեխաների առաջ, մերկ է ման գալիս (Photo)


18:45 , 26 հունիս, 2018

Ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան վերջերս շշմեցրել է լրագրողներին իր անսպասելի խոստովանությամբ։

37-ամյա փոփ աստղն անկեղծորեն կիսվել է, որ հաճախ է տանը մերկ ման գալիս երեխաների աչքի առաջ։

Երգչուհու կարծիքով՝ դա նորմալ է և այդպես պետք է անի յուրաքանչյուր մայր, որն ուզում է իր երեխաներին սովորեցնել, որ չի կարելի ամաչել սեփական մարմնից։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, երբ երեխան տեսնում է, որ մայրը չի ամաչում իր մարմնից»,– հայտարարել է Քրիստինան։