ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ԼՂ հարցը


18:40 , 26 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկեն ԵԱԿ գլխավոր քարտուղար Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քննարկել են կազմակերպության ունեցած ավանդը  Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կազմակերպության դերը Անդրկովկասի անվտանգության ու կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների շրջանակում, անդրադարձ է եղել ԵԱՀԿ տարբեր առաքելությունների ու ինստիտուտների աշխատանքին, խոսքի ազատությանը, միջազգային մարտահրավերներին: