Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երևան


18:00 , 26 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մահմուդ Մամեդղուլիևը կներկայացնի Ադրբեջանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի 38-րդ նիստին, որը կկայանա հունիսի 27-ին Հայաստանում. հայտնում է haqqin.az-ը` Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևին հղումով:

Նրա խոսքով` ռոտացիայի համաձայն նախագահությունը կազմակերպությունում կհանձնվի Ադրբեջանին: