Իսպանիայի իրավապահները գործողություն են սկսել «հայկական մաֆիայի» դեմ


16:50 , 26 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսպանիայի իրավապահները խոշոր գործողություն են իրականացնում այսպես կոչված հայկական մաֆիայի դեմ. հայտնում է ТАСС-ը:

Նրանք մտադիր են 73 խուզարկություն անցկացնել և ձերբակալել 142 մարդու Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում և Ալիկանտեում:

Հետաքննությունը սկսվել է 2016-ին Վրաստանի երկու քաղաքացիների սպանությունից հետո, որոնք կապ ունեին օրենքով գող Կախաբեր Սուշանշվիլիի հետ:

Հայկական հանցավոր խմբի անդամներին կասկածում են փողերի լվացման, զենքի և թմրանյութերի վաճառքի, կոռուպցիայի և այլ հանցագրոծությունների մեջ: