Record. Սպորտինգը Միխայլովիչի նշանակումից 8 օր անց կարող է պաշտոնանկ անել նրան


16:15 , 26 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Լիսաբոնի «Սպորտինգի» ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին, ում հետ պայմանագիր էր կնքվել 8 օր առաջ՝ հունիսի 18-ին:

Ինչպես տեղեկացնում է Record-ը, պաշտոնապես սերբ մասնագետի հեռացման մասին կհայտնեն առաջիկայում: «Սպորտինգի» հետ Միխայլովիչի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ պորտուգալական ակումբը կարող է 15 օրվա ընթացքում խզել այն:

Մարզչի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Սինիշան ակումբում տարեկան պետք է ստանար 2 միլիոն եվրո աշխատավարձ: