Եգիպտացի մեկնաբանը մահացել է Սաուդյան Արաբիայի հետ խաղից հետո


15:40 , 26 հունիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Եգիպտական «Զամալեկայի» նախկին գլխավոր մարզիչ Աբդուլ Ռախիմ Մոհամեդ Նեգման, ով որպես մեկնաբան է աշխատել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հավաքականների միջև խաղում, մահացել է խաղից հետո:

Այս մասին հայտնում է «Yorum7»-ը:

Հաղորդվում է, որ խաղի ընթացքում Նեգման սրտի կաթված է ստացել: Մեկնաբանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է Սաուդյան Արաբիայի` 2:1 հաշվով հաղթանակով: Ընդ որում, վճռորոշ գոլը Եգիպոստի ընտրանին սեփական դարպասն է ընդունել երկրորդ կեսին ավելացրած 5-րդ րոպեին:

Այս կերպ, Եգիպտոսի հավաքականը 3 պարտություն է կրել աշխարհի առաջնությունում և ավարտել ելույթները Մունդիալում: