Մահացել է հայտնի բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը


13:10 , 26 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

89 տարեկան հասակում մահացել է սովետական և ռուս հայտնի բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը. հայտնում է РИА Новости-ն:

Նրա կինը` Աննա Պուգաչը, հայտնել է, որ Դեմենտևը ցանկանում էր հասնել իր 90-ամյակին: «Նա թուլություն էր զգում, սակայն նա կյանքի հանդեպ մեծ սեր ուներ»,- պատմել է կինը: