Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը:
Հարցին, թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ո՞վ է փոխարինելու Կարեն Կարապետյանին, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին: Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշեց Շարմազանովը: