12:30 , 26 հունիս, 2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագիրը և այն չկապել երկրի տարածաշրջանային ազդեցության հարցերի հետ, հայտնում է РИА Новости-ն:
«Կարևոր է պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ն), որը պետք է մնա խաղաղության և անվտանգության կարևոր բաղադրիչ՝ անկախ տարածաշրջանում Իրանի դերի մասին ավելի լայն քննարկումներից», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Գուտերեշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ