Վոլոդինի հայտարարությունը պատահական չեմ համարում


12:32 , 26 հունիս, 2018
ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը երբևէ արված Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նմանատիպ հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է ասել Վոլոդինը: Բառացի հետևյալը. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում»։ Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Հիմա այս հայտարարությունը համեմենք Ռուսաստանի մամուլի և փորձագետների վերջին երկու ամսվա ընթացքում անթաքույց «վերապահումը» մեր որոշ նորանշանակ պաշտոնյաների նկատմամբ, և պատկերն ամբողջական կդառնա: 
Սա սոսկ հայտարարություն չեմ որակում, սա պատասխան ու դիրքորոշում է, քանի չի հերքվել կամ հակառակը չի հայտարարվել: