06:15 , 27 հունիս, 2018Դժվար է հավատալ, որ Շերոն Սթոունն արդեն 60 տարեկան է: Օրերս նա մասնակցել է գրավիչ նկարահանման New York Times-ի համար և նորից շատ սեքսուալ տեսք ունի:

2001թ.-ին դերասանուհին ներուղեղային արյունազեղում է ունեցել, 2 տարի անց նորից սովորել է խոսել և քայլել, իսկ արդյունքում ուրիշ կերպ է սկսել վերաբերել ծերությանը:
«Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես ընկնում: Կարևորն այն է, թե ինչպես ես բարձրանում:Ես նախընտրում եմ ծերանալ. ընդմիշտ երիտասարդությունը միֆ է»:
Դժվար փորձից հետո նա սկսեց հետևել իր առողջությանը: Դերասանուհին զբաղվում է ֆիթնեսով շաբաթական 4-5 անգամ:

Նա խուսափում է կոֆեինից, սակայն ամենակարևորն այն է, որ նա փորձում է ալկոհոլ չօգտագործել:

Դեմքը խնամքի համար նա օգտագործում է թարմացնող քսուք, որը նաև պաշտպանում է արևի ճառագայթներից:

Դերասանուհին չի դիմահարդարվոմ՝ կարծելով, որ դիմափոշին ավելի է ընդգծում ծերությունը:

