«Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը երեկ ֆեյսբուքում գրել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը 2 անգամ կկրճատվի՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ: Նա մեզ ասաց, որ նախկինում մեքենաներին տրամադրվել է օրական 100 կմ վազքի համար բենզին՝ կախված տվյալ մեքենայի շարժիչի հզորությունից, ինչը, կարծում են՝ շատ է:
Օրինակ՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին սպասարկող Toyota Land Cruiser ամենագնացը 100 կմ-ում ծախսում է մոտ 20 լիտր բենզին, ինչը մեծ թիվ է: Աշխատակազմում կան նաև Toyota Corola-ներ, որոնք ծախսում են 2-3 անգամ քիչ, հետևաբար՝ 100 կմ-ի համար նրանց 2-3 անգամ քիչ վառելիք է տրամադրվում: Կրճատումը, սակայն, չի վերաբերում վարչապետին սպասարկող մեքենային, քանի որ այն կառավարության աշխատակազմի մեջ չի մտնում՝ ՊՊԾ-ինն է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: