Գագիկ Ծառուկյանը փաստացի դատարկեց ընդդիմադիր հարթակը


13:35 , 15 մայիս, 2013

Հայտարարելով, որ ԲՀԿ–ն չի կարող լինել ընդդիմություն՝ Գագիկ Ծառուկյանը պարզապես փաստացի դատարկեց ընդդիմադիր հարթակը՝ հնարավորություն տալով ընդդիմադիր ուժերին պայքար ծավալել ընդդիմության լիդերության համար։ Այս ամենում մի տխուր բան կա. շատ քաղաքացիներ կրկին հիասթափության գիրկն են ընկնելու, քանզի կուրորեն հավատացել են, որ ԲՀԿ–ն ընդդիմություն է և շատ հույսեր են կապել նրա հետ։ Հայաստանին նոր ընդդիմություն է պետք՝ նոր գաղափարներով, լիդերով ու ասելիքով, և այդ նոր ընդդիմությունը չեն կարող լինել ոչ ՀԱԿԿ–ն, ոչ «Ժառանգությունը», ոչ էլ ԲՀԿ–ն։ Նրանք բոլորն էլ պարտվեցին` քաղաքական պատկերացումներ չունենալու պատճառով։