Հոլիվուդյան դերասանուհին ներողություն է խնդրել իր անթույլատրելի վարքի համար
07:00 , 26 հունիս, 2018
tert.am-ը գրում է
39-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Հեյգելը ստիպված է եղել ներողություն խնդրել համացանցում տարածված այն լուսանկարների համար,որոնք արվել են գերեզմանատանը, երբ դերասանուհին և նրա ամուսինը այցելել են կնոջ եղբոր և մի քանի ազգականների շիրիմներին: Այդ այցից հետո նրանք Instagram-ում նկարների շարք են հրապարակել, որոնց պաճառով քննադատությունների ալիք են բարձրացրել:
Քեթրինն ու Ջոշը հումորային լուսանկարներ են արել տապանաքարերի մոտ և այդ լուսանկարները հրապարակել են նմանատիպ գրառումներով: Համացանցի օգտատերերը նման վարքը անթույլատրելի են համարել:Դերասանուհու երկրպագուների սուր արձագանքը ստիպել է նրան ջնջել լուսանկարները և տեսաուղերձ նկարահանել:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ