«Մեսսիին պետք է հեռացնել հավաքականից: Նա «կերել է» 7 մարզչի». արգենտինացի մարզիչ


03:00 , 26 հունիս, 2018
168․am-ը գրում է

Հայտնի արգենտինացի մարզիչ Ռիարդո Կարուզո Լոմբարդին խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին «կերել է» 7 մարզչի: Կա տպավորություն, որ նա վատ էր խաղում, որպեսզի ճնշում գործադրեր Սամպաոլիի վրա: Մեսսին պետք է հեռացնել հավաքականից:
Նա թքած ունի ամեն ինչի վրա, նա խաղում է՝ հակառակ մարզչի: Լիոնելը միշտ ցանկանում է շրջապատված լինել ֆուտբոլիստներով, ովքեր իրեն դուր են գալիս»,- նշել է Լոմբարդին: